TOP նոր
» » » Ռուսաստանը չի սկսել պատերազմը, նա դա ավարտին է հասցնում․ Զախարովա

Ռուսաստանը չի սկսել պատերազմը, նա դա ավարտին է հասցնում․ Զախարովա

1-03-2022, 08:45 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
1 Մարտ 2022, 08:45 - NovostiNK
Ռուսաստանը չի սկսել պատերազմը, նա դա ավարտին է հասցնում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համոզված է, որ ՆԱՏՕ-ի փորձերը և արևմտյան հանրության լռությունը Դոնբասի իրավիճակի վերաբերյալ դարձել են Եվրոպայում հումանիտար և քաղաքական աղետի պատճառ, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ի փորձերը և արևմտյան հանրության լռությունը Եվրոպայում հումանիտար և քաղաքական աղետի պատճառն են դարձել։ Դա պետք վերջ տալ, քանի որ Արևմուտքը հրաժարվելէ բանակցություններ վարել և ողջունել է Կիևի խամաճիկների ագրեսիվ հայտարարություններն ու ուղղակի սպառնալիքները. Ռուսաստանի նկատմամբ»,- գրել է նա ՝ Telegram-ում:

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը չի սկսել պատերազմը, այն դա ավարտին է հասցնում։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ռուսական կողմը այս տարիների ընթացքում կոչ է արել համաշխարհային հանրությանը հակահարված տալ Դոնբասի բնակչության համակարգված ոչնչացմանը։

«Սրանք միլիոնավոր մարդիկ էին, որոնք ամեն օր կորցնում էին իրենց սիրելիներին և ապրում էին նկուղներում՝ թաքնվելով գնդակոծությունից», - ավելացրեց նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS