TOP նոր
» » » Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին

Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին

5-03-2022, 09:07 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
5 Մարտ 2022, 09:07 - NovostiNK
Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին

Գերմանիայի նախարարների կաբինետից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի մասին։

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերիհետ զրույցում հաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց է երկխոսության համար ուկրաինական կողմի հետ։

«Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար, նաև նրանց հետ, ովքեր ցանկանում են խաղաղություն Ուկրաինայում»,- ասված է հայտարարության մեջ։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է շաբաթվա վերջին:

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS