TOP նոր
» » » Մոսկվայում դատարանը տուգանել է «Առաջին ալիքի» աշխատակցին, ով հայտնվել էր եթերում պաստառով

Մոսկվայում դատարանը տուգանել է «Առաջին ալիքի» աշխատակցին, ով հայտնվել էր եթերում պաստառով

16-03-2022, 08:58 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
16 Մարտ 2022, 08:58 - NovostiNK
Մոսկվայում դատարանը տուգանել է «Առաջին ալիքի» աշխատակցին, ով հայտնվել էր եթերում պաստառով

Մոսկվայի դատարանը 30 հազար ռուբլի տուգանել է ռուսական «Առաջին ալիքի» աշխատակից Մարինա Օվսյաննիկովային հանրային միջոցառման անցկացման կանոնների խախտման համար, ով «Վրեմյա» հաղորդման ժամանակ ներխուժել էր ստուդիա։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

Օվսյաննիկովայի նկատմամբ նյութը կազմվել է Ռուսաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասով («Առանց ծանուցման հանրային միջոցառման կազմակերպում կամ անցկացում»):

Փաստաբանի խոսքով, իրավապահներին հետաքրքրել է նախօրեին հրապարակված տեսանյութը, որում Օվսյաննիկովան կոչ է անում մարդկանց գնալ հանրահավաքների։

Հիշեցնենք, որ երկուշաբթի նա ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Վրեմյա» հաղորդման տաղավար էր մտել և ուղիղ եթերում պարզել «Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառ։ Դրանից հետո նա բերման էր ենթարկվել։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS