TOP նոր
» » » Բաքվի բռնապետը արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար. Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետը արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար. Վարդան Ոսկանյան

17-03-2022, 09:10 Դիտումներ: Ռուսաստան, Ադրբեջան
Բաքվի բռնապետը արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար. Վարդան Ոսկանյան

17 Մարտ 2022, 09:10 - NovostiNK
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Մոսկվայում դեռ վերջերս Ռուսաստանի հասցեին հաճոյախոսություններ շռայլած Բաքվի բռնապետը, Ռուսաստան-Ադրբեջան «դաշինքի» մասին հայտարարության ստորագրության թանաքը դեռ չչորացած, արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար։

Այս մասին անուղղակիորեն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ նշելով, որ շնորհակալություն է հայտնել Բաքվի բռնապետին Ուկրաինային տրամադրած աջակցության համար։

Թե ինչպիսի «աջակցություն» է դա եղել, կարծում եմ՝ արդեն կասկածից գրեթե դուրս է՝ հաշվի առնելով նաև ռուսական և սիրիական ԶԼՄ-ների հրապարակումները։ Բաքվի բռնապետական վարչախումբը հումանիտար օգնության անվան տակ մերձավորարևելյան ահաբեկիչ վարձկաններ է առաքել Ուկրաինայում ռուսական զորքերի և Դոնբասի կամավորականների դեմ կռվելու համար»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS