TOP նոր
» » » Ռուսաստանն արգելել է ԵՄ բարձրագույն ղեկավարության մուտքը երկրի տարածք

Ռուսաստանն արգելել է ԵՄ բարձրագույն ղեկավարության մուտքը երկրի տարածք

1-04-2022, 09:36 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
1 Ապրիլ 2022, 09:36 - NovostiNK
Ռուսաստանն արգելել է ԵՄ բարձրագույն ղեկավարության մուտքը երկրի տարածք

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությունը անցնում է բոլոր սահմանները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ։

Ըստ ԱԳՆ-ի՝ ի պատասխան Եվրամիության միակողմանի պատժամիջոցների, միջազգային իրավունքի համար հիմնարար փոխադարձության սկզբունքի համաձայն, ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է Եվրամիության անդամ երկրների և եվրակառույցների ներկայացուցիչների ցուցակը, որոնց, 1996 թվականի օգոստոսի 15-ի «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքի համաձայն, արգելվում է մուտքը երկրի տարածք:

Այսպիսով, Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, «սև ցուցակում» է ներառել Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը։

«Սահմանափակումները վերաբերում են Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը, ներառյալ մի շարք եվրահանձնակատարների և ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրախորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությանը, որոնք քարոզում են հակառուսական քաղաքականություն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS