TOP նոր
» » » Պեսկովը հերքել է Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին լուրերը

Պեսկովը հերքել է Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին լուրերը

24-06-2022, 09:17 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
24 Հունիս 2022, 09:17 - NovostiNK
Պեսկովը հերքել է Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին լուրերը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի համար նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվում: Նրա խոսքերը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։

«Չկա առարկայական նախապատրաստություն, կա վավեր հրավեր, կա նախագահի մտադրություն այն օգտագործելու, բայց հստակ ժամկետների մասին դեռևս որոշակիություն չկա»,-ասել է Պեսկովը։

ՄԱԿ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակով Պուտինի Թուրքիա կատարելիք այցի մասին տեղեկությունը տարածել է A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի աղբյուրները: ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենային մեկ շաբաթից։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS