TOP նոր
» » » Ելակի բույրով ասֆալտ՝ Ռուսաստանում

Ելակի բույրով ասֆալտ՝ Ռուսաստանում

1-07-2022, 09:09 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
1 Հուլիս 2022, 09:09 - NovostiNK
Ելակի բույրով ասֆալտ՝ Ռուսաստանում

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում հատապտուղների բույրով ասֆալտբետոնե ծածկ է տեղադրվել։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ճանապարհային կոմիտեի մամուլի ծառայությանը։

Մագնիտնայա կայարանից մինչև Մորոզով գյուղ մարզային ավտոմայրուղու 19 կմ վերանորոգված հատվածում, որը Վսևոլոժսկի շրջանի մի մասը կապում է Մուրմանսկի մայրուղու հետ, իրականացվել է 700 մետր բուրավետ ասֆալտի տեղադրման գիտափորձ։

«Նման առաջարկով հանդես է եկել կապալառու կազմակերպությունը. Դա իրենց մշակումն է: Շատ մարդկանց դուր չի գալիս գերտաքացած բիտումի հոտը, որը տարածվում է վերանորոգման ընթացքում, ուստի որոշել են նման փորձ անել»,- ասաց գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ բույրը չի ազդում ասֆալտբետոնե խառնուրդի որակի վրա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS