
Պակասը նախատեսվում է փոխհատուցել անօդաչու սարքերի և ռոբոտացված զենքի համակարգի միջոցով՝ նշում է պարբերականը:
Փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի խոսքերով՝ պետական նոր ծրագրի համար առաջնային ուղղություններն են ռոբոտացված մարտական տեխնիկան, անօդաչուները և մարտական կառավարման ժամանակակից ավտոմատացված համակարգերը:
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Ռուսաստանը անօդաչու սարքերի մշակման և գործարկման ոլորտում հետ է ԱՄՆ-ից և նույնիսկ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իտալիան և Իսրայելը:
Ներկայում հայտնի չէ՝ արդյոք ռուսական բյուջեն կարո՞ղ է իրեն թույլ տալ նոր հավակնոտ գնումներ, թե՞ երկրի պաշտպանական արդյունաբերությունն իրականում կարող է ստեղծել առաջատար նախագծեր: