TOP նոր
» » » Վոլգոգրադի կայարանում ահաբեկչություն է իրականացվել. կան զոհեր ու վիրավորներ

Վոլգոգրադի կայարանում ահաբեկչություն է իրականացվել. կան զոհեր ու վիրավորներ

29-12-2013, 14:17 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
29 Դեկտեմբեր 2013, 14:17 - NovostiNK
Վոլգոգրադի կայարանում ահաբեկչություն է իրականացվել. կան զոհեր ու վիրավորներՌԴ Վոլգոգրադ քաղաքի երկաթգծային կայարանում պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկությունների համաձայն` մահացել է 4 մարդ, հաղորդում է “Дождь”-ը:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ պայթյունից տուժել է 10 մարդ:

Ինչպես պատմում են ականատեսները, կայարանի շենքին են մոտենում շտապօգնության տասնյակ ավտոմեքենաներ: Տուժածներին պատգարակներով մտցնում են շտապօգնության ավտոմեքենաներն ու հիվանդանոց տեղափոխում: Շարունակվում է կայարանի շենքից մարդկանց տարհանումը:

Պայթյունը հավանաբար եղել է ահաբեկչություն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում սեփական իրազեկ անձին: «Դատելով մի շարք անուղղակի նշաններից` պայթյունը կարող էր ահաբեկչություն լինել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS