TOP նոր
» » » ՌԴ-ում հանցագործը դատարանում պայթեցրել է իրեն ու կատարածուին

ՌԴ-ում հանցագործը դատարանում պայթեցրել է իրեն ու կատարածուին

1-11-2013, 23:11 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
1 Նոյեմբեր 2013, 23:11 - NovostiNK
ՌԴ-ում հանցագործը դատարանում պայթեցրել է իրեն ու կատարածուինՌուսաստանի Կուրգան քաղաքի բնակիչը, ով մեղադրվում էր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, այսօր դատարանում պայթեցրել էր ինքն իրեն կատարածուի հետ միասին, ով փորձել է նրան հետախուզել մինչ դատարանի դահլիճ մտնելը:

Նրանք երկուսն էլ մահացել են, ևս երկու դատարանի այցելու թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:

Ավելի լայնամասշտաբ ողբերգությունը հաջողվել է կանխել շնորհիվ մահացած կատարածուի և նրա գործընկերների, ինչի համար նրանց հետմահու կպարգեւատրեն:

Թե ինչն է դարձել Կուրգանի բնակչի նման քայլի դրդապատճառը, դեռևս հայտնի չէ: Նախնական տվյալներով` վերջինս դժգոհ է եղել դատարանի որոշ որոշումներից:

ՌԴ հետաքննչական հանձնաժողովը ոչ մի հիմք չի տեսնում կատարվածը որպես ահաբեկչություն որակելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS