TOP նոր
» » » Տոկիոյում Ռուսաստանից պահանջում են վերադարձնել Ճապոնիայի հյուսիսային տարածքները

Տոկիոյում Ռուսաստանից պահանջում են վերադարձնել Ճապոնիայի հյուսիսային տարածքները

2-11-2013, 11:26 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
2 Նոյեմբեր 2013, 11:26 - NovostiNK
Տոկիոյում Ռուսաստանից պահանջում են վերադարձնել Ճապոնիայի հյուսիսային տարածքներըԱյսօր մեկնարկել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Ճապոնիա:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի Տոկիո այցելության կապակցությամբ բողոքի ցույցեր են անցկացվում Ճապոնիայում` Ռուսաստանից պահանջելով վերադարձնել այսպես կոչված «հյուսիսային տարածքները»: Այս մասին այսօր հաղորդում է РИА Новости-ն:

Ճապոնիայի մայրաքաղաքով մեքենաներ են ընթանում, որոնցից բարձրախոսներով հնչեցվում են «Վերադարձրե՛ք հյուսիսային տարածքները» կոչեր:

Տոկիոյի ոստիկանությունը հատուկ սարքերի միջոցով պետք է չափի հնչեցվող կոչերի բարձրության մակարդակը: Աղմուկի մակարդակը օրենքով չպետք է գերազանցի 80-85 դեցիբելը:

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև անլուծելի է մնում վիճելի տարածքների հարցը: Ճապոնիան պահանջում է ետ վերադարձնել Կուրիլյան կղզիախմբից Շիկոտան, Խաբոմայ, Կունաշիր և Իտուրուպի կղզիները` հիմնվելով 1855 թվականին կնքված առևտրի և սահմանի վերաբերյալ երկկողմ տրակտատի վրա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS