TOP նոր
» » » Պուտինը խոստացել է հաշիվ բացել ԱՄՆ-ի կողմից արգելափակված բանկում

Պուտինը խոստացել է հաշիվ բացել ԱՄՆ-ի կողմից արգելափակված բանկում

21-03-2014, 15:23 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
Պուտինը խոստացել է հաշիվ բացել ԱՄՆ-ի կողմից արգելափակված բանկում
21 Մարտ 2014, 15:23 - NovostiNK
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է «Ռոսիա» բանկում հաշիվ բացելու մտադրության մասին: «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, այս մասին Պուտինն հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի այսօր կայացած նիստում:

Կայքը հիշեցնում, է որ նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր վերոնշյալ բանկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին:

«Ռիա Նովոստի» գործակալությունն էլ նշում է, թե ամերիկյան վարչակազմի որոշումից հետո VISA և Mastercard վճարային համակարգերը արգելափակել էին «Ռոսիա» բանկի խմբում ընդգրկված ֆինանսական հաստատությունների և հաճախորդ կազմակերպությունների քարտային գործողությունները և դադարեցրել սպասարկումն առանց զգուշացման:

Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը դեռևս զերծ կմնա Միացյալ Նահանգների նկատմամբ պատասխան պատժամիջոցներից, ինչպես նաև չի պատրաստվում վիզային ռեժիմ հաստատել Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ:

Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակվել էր ՌԴ նկատմամբ պատժամիջոցային ընդլայնված ցանկը, որում ներառված էին ևս 20 ռուսաստանցի պաշտոնյաներ, գործարարներ և խորհրդարանականներ, որոնց մուտքը ԱՄՆ արգելվում է իսկ ակտիվները՝ արգելափակվում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS