Ռուսական «Կարմիր աստղ» ռազմական հրատարակչությանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Ալեքսանդր Նևսկու անվան 102-րդ բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին պաշտոնապես հայտարարել է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները որոշում կայացնեն Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրենց իրավասությունները ուժային ճանապարհով վերականգնելու մասին, ապա ռուսական ռազմական բազան կմիջամտի զինված հակամարտությանը` ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորությունների համաձայն: Բացի այդ, Ռուզինսկին առաջին անգամ պաշտոնական մակարդակով հաստատել է Հայաստանի տարածքում РСЗО «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի առկայության մասին:
Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջանում ահաբեկչություն է իրականացվել: Հոկտեմբերի 30-ին Դաղստանի մայրաքաղաքում՝ մթերային խանութների մոտակայքում երկու պայթյուն է որոտացել:
«ՀԱՊԿ-ը պե՞տք է արձագանքի Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ռազմական սպառնալիքներին` ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան». լրագրողների հետ հանդիպմանը հնչած այս հարցին պատասխանելով`ՀԱՊԿ ՊՆ և Անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին ասել է.
Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն կժամանի Մոսկվա, որտեղ կմասնակցի երկկողմ համագործակցության հարցերով ռուս-ֆրանսիական հանձնաժողովի 18-րդ նիստին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախարարների կաբինետի մամլո ծառայությանը:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը հավանություն տված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների իրականացումն են քննարկել ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ու Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
Ուղևորատար Boeing-737–500 ինքնաթիռն ու Bombardier Challenger-ը հանդիպել են երկնքում, երբ մեկը թռչել է Շերեմետևոյից, իսկ մյուսը վայրէջք կատարելիս է եղել Դոմոդեդովոյում:
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Մոսկվան չի դադարեցնում ԵՄ-ին ինտեգրվելու հարցում Կիևին վերահամոզելու և Մաքսային միության մեջ Ուկրաինայի մտնելու շուրջ պայմանավորվելու փորձերը: