
Նասիրիի խոսքով` ԱՊԼ-ն համակ ուշադրությամբ հետևում է Թուրքիայում իրավիճակի զարգացմանը: Ըստ նրա` РПК-ի զինյալների դուրսբերումը Թուրքիայի տարածքից ելնում է երկու կողմերի շահերից` ինչպես թուրքական, այնպես էլ քուրդ ազգի շահերից:
РПК-ի և Թուրքիայի միջև հակամարտությունն արդեն շարունակվում է շուրջ 25 տարի և խլել է ավելի քան 40 հազար մարդու կյանք: РПК, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, ՄԱԿ-ի և ԵՄ կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: