TOP նոր
» » » Կնոջ դեմ սեռական ոտնձգության համար թուրքին սպանած հայաստանցին դատապարտվել է 18 տարով

Կնոջ դեմ սեռական ոտնձգության համար թուրքին սպանած հայաստանցին դատապարտվել է 18 տարով

16-11-2013, 10:34 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
16 Նոյեմբեր 2013, 10:34 - NovostiNK
Կնոջ դեմ սեռական ոտնձգության համար թուրքին սպանած հայաստանցին դատապարտվել է 18 տարովՍտամբուլի ծանր հանցագործությունների գործերով 4-րդ դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Գրիգոր Իշխանյանին, ով դանակահարել եւ սպանել էր իր վարձակալած տան տիրոջը:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 4-րդ դատարանը որոշում է կայացրել վերանայել հայաստանցի Գրիգոր Իշխանյանի նկատմամբ ընդունված ցմահ ազատազրկման որոշումը եւ այն դարձրել 18 տարի ազատազրկում՝ կանխամտածված սպանության համար: Դատարանը մեղմացրել է պատիժը՝ հաշվի առնելով, որ մեղադրյալը սպանության պահին գտնվել է անկառավարելի վիճակում:

Դատարանի որոշմամբ դահլիճից ազատ է արձակվել Գրիգոր Իշխանյանի հետ փաստացի ամուսնության մեջ գտնվող Սեդա Բեգինյանին:

Հիշեցնենք, որ Ստամբուլում աշխատող եւ ապրող Հայաստանցի Գրիգոր Իշխանյանը դանակահարել էր վարձած տան տիրոջը՝ Ջեմալ Թ.-ին: Գրիգորի խոսքով, այդ օրը կնոջ հետ վերադարձել է խանութից եւ դռան մոտ հանդիպել են տանտիրոջը: «Մենք նրան ճաշի հրավիրեցինք եւ նա ընդունեց հրավերը: Մի քանի ժամ անց ես զուգարան գնացի, իսկ երբ վերադարձա, տեսա, որ նա գրկել է իմ կնոջը: Ես կորցրեցի ինքնատիրապետումս եւ սպանեցի նրան»,- պատմել է Գրիգորը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS