
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Դիարբեքիրում կհանդիպի իրաքյան Քրդստանի ղեկավար Մեսուդ Բարզանիի հետ: Այդ քաղաքը հանդիսանում է քրդերի չճանաչված մայրաքաղաքը և նրանց համար հատուկ նշանակություն ունի: Հենց այնտեղ է մարտի 21-ին Նովրուզի ժամանակ ընթերցվել քուրդ անջատողականների առաջնորդ Աբդուլլահ Օջալանի պատմական ուղերձը զինված պայքարի դադարեցման մասին:
Այդ հանդիպումը քուրդ հասարակության կողմից կդիտարկվի որպես ազդանշան՝ թուրք-քրդական դիրքորոշումների մերձեցման հերթական փուլի մասին: Ավելի վաղ թուրք վարչապետն այդ բանակցություններն անվանել էր «պատմական» և վստահեցրել, որ որոշումները, որոնք կընդունվեն հանդիպմանը, կարագացնեն և կուժեղացնեն քրդական խնդրի կարգավորման գործընթացը:
Իրաքյան Քրդստանը ծրագրում է մոտ ժամանակներս նավթատար գործարկել դեպի Եվրոպայի երկրներ, իսկ ամենաօպտիմալ ճանապարհն անցնում է Թուրքիայով՝ կարծում է քուրդ փորձագետը և Դիարբեքիրում Քրդական ինքնավարության պատվիրակության անդամը:
Նրա խոսքով՝ հենց տնտեսությունն է մոտեցնում երկրները, իսկ քաղաքականությունը հեռացնում է նրանց, այդ իսկ պատճառով երկկողմ հարաբերություններում տնտեսական գործոնը հիմնական դեր կխաղա Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի առաջնորդների բանակցութուններում: