
Համապատասխան հայտարարությունը Էրդողանն արել է շաբաթ օրը՝ Դիարբեքիրում ելույթ ունենալով ի պատիվ Իրաքի Քրդական Ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանիի հետ հանդիպման:
«Մենք կտեսնենք նոր Թուրքիա, որտեղ նրանք, ովքեր այժմ լեռներում են, ցած կիջնեն, բանտերը կդատարկվեն, և Թուրքիայի 76 մլն քաղաքացիներ միասնական կլինեն»,- նշել է վարչապետը:
Նախկինում ևս Էրդողանը խոսել է գրոհայինների համաներման մասին՝ այն դեպքում, եթե նրանք կամավոր հրաժարվեն զինված պայքարից և զենքերը հանձնեն: