
Թուրքական Էրգանի քաղաքում մի շարք օբյեկտների բացման արարողության ժամանակ Էրդողանը նշել է, որ 21-րդ դարը կլինի Թուրքիայի դարը: «Աստված տա՝ ոչ մի ուժ չկարողանա դիմակայել Թուրքիային: Որպես կառավարություն՝ մենք ձգտում ենք դրան»,- ասել է վարչապետը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան արդեն փոխվել է: Նոր Թուրքիան հոգում է իր բոլոր քաղաքացիների մասին՝ անկախ նրանց լեզվից, կրոնից կամ էթնիկ պատկանելությունից:
«Թուրքիան, արագ զարգանալով, փոխում է նաև տարածաշրջանը: Թուրքիայի ուժեղացման հետ մենք տեսնում ենք նաև տարածաշրջանի ուժեղացումը»,- ասել է Էրդողանը: