TOP նոր
» » » ԵՄ-ն վերսկսում է միությանը Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը

ԵՄ-ն վերսկսում է միությանը Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը

23-10-2013, 10:40 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
23 Հոկտեմբեր 2013, 10:40 - NovostiNK
ԵՄ-ն վերսկսում է միությանը Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացըԵվրամիությունը նոյեմբերի 5-ին վերսկսելու է միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման որոշում է ընդունվել Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու շուրջ բանակցությունները փաստացի դադարել են երեք տարի առաջ: Բանակցային գործընթացը սկսվել է 2005թ.-ի հոկտեմբերին: Թուրքիան պետք է բավարարի ԵՄ կողմից առաջ քաշված 35 կետերը, որպեսզի համապատասպանի ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին: Մինչ օրս Թուրքիան բավարարել է միայն 13 կետ: Եվրամիության պահանջները վերաբերում են ներքին քաղաքական, տնտեսական և իրավական բարեփոխումներին, ԵՄ անդամ Կիպրոսի անկախության ճանաչմանը և այլն:

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Եվրամիությունը դեռևս պատրաստ չէ ընդունել Թուրքիային իր շարքերում: Նրա խոսքով` Թուրքիան ԵՄ անդամակցության ճանապարհի սկզբնամասում է, սակայն դա չի նշանակում, որ պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը:

Ավելի վաղ Թուրքիայի մյուս փոխվարչապետ Բյուլենթ Արինչը նշել է, որ Թուրքիայի քաղաքացիները կորցնում են Եվրամիությանը երկրի անդամակցության հանդեպ հետաքրքրությունը: Ըստ նրա, եթե նախկինում այդ գաղափարին կողմնակից էր երկրի բնակչության 75%-ը, ապա այժմ միայն 18-20%-ը: Նա դրանում մեղադրել է Եվրամիությանը, որը, նրա խոսքով, մշտապես խոչընդոտներ են ստեղծում Թուրքիայի առջև:

Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS