
Բողոքի ակցիաներն ուղղված են եղել ընդդեմ Orta Doğu Teknik Üniversitesi համալսարանի տարածքով ճանապարհի կառուցմանն ու ծառահատումներին:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը միանգամայն յուրահատուկ կերպով քննադատել է Անկարայում նոր ճանապարհի կառուցման հակառակորդներին:
«Շինարարության քննադատները կույր են և ի վիճակի չեն մասշտաբային մտածողության: Ճանապարհը մշակույթ է, իսկ մեր արժեքները մեզ սովորեցնում են, որ ճանապարհները պետք է սահմաններ չունենան»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը: Նրա խոսքով` անհրաժեշտության դեպքում հանուն ճանապարհաշինության Թուրքիայի իշխանությունները պատրաստ են նույնիսկ մզկիթ քանդել և այն մեկ այլ վայրում կառուցել:
Տաթև Ֆռանգյան