TOP նոր
» » » Արտաքին ուժերը ցանկանում են ապակայունացնել Թուրքիայում տիրող իրավիճակը` էրդողան

Արտաքին ուժերը ցանկանում են ապակայունացնել Թուրքիայում տիրող իրավիճակը` էրդողան

25-10-2013, 16:11 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
25 Հոկտեմբեր 2013, 16:11 - NovostiNK
Արտաքին ուժերը ցանկանում են ապակայունացնել Թուրքիայում տիրող իրավիճակը` էրդողանԹուրքիայի կայունությունը որոշ արևմտյան և արևելյան պետությունների անհանգստությունն է հարուցում, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:

Էրդողանի խոսքով` Անկարան թույլ չի տա որևէ քաղաքական ուժի ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը:

Վարչապետը հավելել է, որ Թուրքիան ամբողջությամբ կլուծի երկրում առկա ահաբեկչության խնդիրը:

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, РКК-ի առաջնորդ Ջեմիլ Բայըքը Թուրքիային սպառնացել էր քաղաքացիական պատերազմով:

Թուրքիային մեղադրելով ուրիշի ձեռքերով Սիրիայի քրդերի դեմ պատերազմ մղելու մեջ` Բայըքը հայտարարել է, որ խմբավորումը իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել: Նա նաև մեկնաբանել է քրդական հարցի խաղաղ կարգավորումը, որը սկսվել է 2013 թվականի գարնանը: «Գործընթացն ավարտվել է,- հայտարարել է Բայըքը:- Կա'մ նրանք քրդական շարժման հետ խորը և նշանակալի բանակցություններ կվարեն, կա'մ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ կսկսվի»:



Տաթև Ֆռանգյան

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS