TOP նոր
» » » Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցությունը

Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցությունը

28-12-2021, 09:40 Դիտումներ: Թուրքիա, Իրան
28 Դեկտեմբեր 2021, 09:40 - NovostiNK
Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցությունը

Իրանի կառավարությունը, հաշվի առնելով Կորոնավիրուս Covid-19-ի Omicron շտամով պայմանավորված իրադրությունը, որոշում է կայացրել դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Թուրքիայի հետ:

Այսպիսով՝ անորոշ ժամանակով դադարեցվել է երկու երկրների միջև ավտոճանապարհային կապը:Այս մասին հայտարարել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը, փոխանցում է ermenihaber-ը։

Ըստ որոշման՝ Իրանի սահմանները 15 օրով փակ կլինեն նաև Անգլիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Նորվեգիայից ժամանող այցելուների համար։ Իրանը նաև երկարաձգել է Հարավային Աֆրիկայի և հարևան երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվող արգելքը:

Հիշեցնենք, որ շուրջ 131.000 մարդ Իրանում մահացել է Covid-19-ի պատճառով։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS