TOP նոր
» » » Վերջին 25 տարում թուրքական բանտերում 641 մարդ է ինքնասպան եղել

Վերջին 25 տարում թուրքական բանտերում 641 մարդ է ինքնասպան եղել

29-12-2021, 09:20 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
29 Դեկտեմբեր 2021, 09:20 - NovostiNK
Վերջին 25 տարում թուրքական բանտերում 641 մարդ է ինքնասպան եղել

Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ 1997-2014 թվականներին թուրքական բանտերում ինքնասպան է եղել 544 բանտարկյալ և դատապարտյալ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Իսկ քրեակատարողական համակարգում քաղաքացիական հասարակության ասոցիացիայի (CİSST) տվյալներով՝ 2014 թվականից մինչ օրս ինքնասպան եղած անձանց թիվը 97 է։

Այս վիճակագրությունը տեղ է գտել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի պատրաստած զեկույցում։ Դրանում ներկայացվում են Թուրքիայում դատապարտյալների պահման պայմանները, առողջական խնդիրները, թվարկվում են նրանց իրավունքների խախտմանը հանգեցնող խնդիրների կարգավորման համար կատարվելիք անհրաժեշտ քայլերը։

Այսպիսով, ըստ զեկույցի, թուրքական բանտերում 1997-2021 թվականներին ինքնասպան է եղել 641 մարդ։ Իսկ վերջին 25 տարվա ընթացքում առողջական խնդիրների պատճառով բանտերում մահացել է 2670 մարդ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS