TOP նոր
» » » Թուրքիայում կրկին բողոքի ակցիաներ են մոլեգնում

Թուրքիայում կրկին բողոքի ակցիաներ են մոլեգնում

5-07-2022, 08:43 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
5 Հուլիս 2022, 08:43 - NovostiNK
Թուրքիայում կրկին բողոքի ակցիաներ են մոլեգնում

Թուրքիայում կրկին բողոքի ցույցեր են ընթանում։ Պատճառը՝ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության կողմից այսօր առավոտյան հրապարակված նախորդ վեց ամիսների ինֆլյացիայի մասին տվյալներն են։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է ռուս թուրքագետ, քաղաքագետ, միջազգային և ազգամիջյան հարաբերությունների մասնագետ Վլադիմիր Ավատկովը։

«Հրապարակված թվերը չեն գնահատել արհմիությունների ներկայացուցիչները, որոնք փողոց են դուրս եկել «մի խաղացեք մեր հացի հետ» եւ «ձեռքերը հանեք մեր գրպանից» պաստառներով: Պատճառը կրկին պարզ է. այն թվերը, որոնց համապատասխան հաշվարկվելու են աշխատավարձերն ու թոշակները, նրանց թվացել են անիրավելի եւ բավականին պակասեցված։

Այսպես, օրինակ, բիզնեսի Միացյալ կոնֆեդերացիայի նախագահ Մ. Բալիկը լրագրողներին ասել է հետևյալը. «Քանի դեռ իշխանական շրջանակները շարունակում են ղեկավարել երկիրը, տնտեսության ճգնաժամը կշարունակի աճել, իսկ միլիոնավոր բանվորներ դատապարտված կլինեն սովի և գործազրկության»:

Նրա խոսքերը կրկնում է նաև Թուրքիայի հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Ա. Չերքեզօղլուն, ով մասնավորապես հայտարարել է. «Ճիշտ հաշվարկեք ինֆլյացիայի մակարդակը, ձեր աշխատանքը ճիշտ արեք։ Եղեք թափանցիկ, հրապարակեք ավելի շատ մանրամասներ: Կիսվեք ինֆլյացիայի հաշվարկման մանրամասներով և այլ տվյալներով արհմիությունների, գիտական համայնքի, հասարակության հետ»։

Ընտրություններից մեկ տարի առաջ իրավիճակը, մեղմ ասած, լարված է։ Ընդ որում, նշեմ, որ թուրքական տնտեսության իրական ցուցանիշները թաքցնելու մեջ Թուրքիայի հանրապետության իշխանություններն, ընդհանուր առմամբ, եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները, մասնավորապես, առաջին անգամ չէ, որ մեղադրվում են: Տեսնենք, թե ինչի կհանգեցնի երկիրը իշխանություն-արհմիութենական շարժում դիմակայությունը։ Իսկ արհմիությունները Թուրքիայում վերջին դերը չեն խաղում»,- գրել է Ավատկովը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS