TOP նոր
» » » Դավութօղլուն հայտնել է Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը

Դավութօղլուն հայտնել է Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը

3-03-2014, 14:32 Դիտումներ: Տարածաշրջան » Թուրքիա
3 Մարտ 2014, 14:32 - NovostiNK
Դավութօղլուն հայտնել է Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա և հանդիպում ունեցել Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդարանի (գերագույն ռադա) նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ:

Ըստ թուրքական «Հաբերա» լրատվականի հայտնած տեղեկության` հանդիպումը տևել է 1 ժամ և ընթացել դռնփակ: Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում ծավալվող զարգացումների շուրջ: Դավութօղլու- Տուրչինով հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ղրիմի թաթարների խորհրդարանի նախկին նախագահ և պատգամավոր Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրքմօղլուն:

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Տուրչինովը վերահաստատել է թուրք-ուկրաինական վաղեմի բարեկամական հարաբերությունները, Թուրքիայի կարևոր պետություն լինելու հանգամանքը և տնտեսական խորը կապերն ավելի զարգացնելու Կիևի պատրաստակամությունը: Տուրչինովը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ուկրաինայի ներկայիս դժվար կացությանն ըմբռնումով մոտենալու համար:

Դավութօղլուն էլ հայտարարել է, որ Թուրքիան գործադրելու է ամեն տեսակ հնարավոր ջանք Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում Ղրիմի ապագան երաշխավորելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS