TOP նոր
» » Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ

Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ

10-09-2020, 14:52 Դիտումներ: Տեսանյութ
10 Սեպտեմբեր 2020, 14:52 - NovostiNK
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ


ՀՀ-ում գործում է լոմբարտային քաղաքականություն։ Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

Նշենք, որ քաղաքացիների հետ հանդիպման է եկել նաև պատգամավոր Արման Աբովյանը։

Էնֆիաջյանը ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց, որ կանեն հնարավորը՝ իրենց լիազորությունների ներքո։ Ավելին՝ Էնֆիաջյանը հայտնեց, որ Խորհրդարանում առաջիկայում նիստեր են լինելու և խոստացավ ակցիայի մասնկիցներին, որ խնդիրները կբարձրաձայնի ԱԺ-ում։ Նրա խոսքով՝ բանկերը պետք է քաղաքացիների հետ որպես գործընկերներ լինեն, տոկոսային փոխհարաբերությունները պետք է իրատեսական լինեն և ոլորտային զարգացում չի լինի՝ մինչև չհաստատվեն գործընկերային հարաբերությունները։



Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS