TOP նոր
» » Վալերի Բուայեն դատապարտում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի ագրեսիային

Վալերի Բուայեն դատապարտում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի ագրեսիային

20-07-2020, 20:17 Դիտումներ: Աշխարհ
20 Հուլիս 2020, 20:17 - NovostiNK
Վալերի Բուայեն դատապարտում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի ագրեսիային


Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- հայտնել է Բուայեն։

Պատգամավորը նաև խնդրել է Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրամայականը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS