TOP նոր
» » Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանցիների գործողությունների մասին. Չենք ընդունում գլխատելը

Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանցիների գործողությունների մասին. Չենք ընդունում գլխատելը

20-10-2020, 11:29 Դիտումներ: Աշխարհ
20 Հոկտեմբեր 2020, 11:29 - NovostiNK
Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանցիների գործողությունների մասին. Չենք ընդունում գլխատելը


Իրանը չի ընդունում գլխատումը, քաղաքների ռմբակոծումն ու անմեղ մարդկանց զոհվելը: Իրանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ասուլիսում ասել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։

«Ես էլ եմ այդ տեսանյութը դիտել: Եթե դա իրականություն է, ուրեմն չափազանց ցինիկ տեսարան է ներկայացվում, որի նմանը մենք տեսել ենք Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կատարմամբ։ Լրջագույնս մտահոգվելու տեղիք կա։ Նպատակը չի արդարացնում միջոցները։

Մենք և´ Ադրբեջանին, և´ Հայաստանին հայտնել ենք, որ չենք ընդունում գլխատումը, քաղաքների ռմբակոծումն ու անմեղ մարդկանց զոհվելը: Դրանք հավասարապես հեռու են հումանիզմից, բարեխղճությունից և միջազգային իրավունքից»,-ասել է Սայիդ Խաթիբզադեն:

Համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում հայ գերուն։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS