TOP նոր
» » Եվրախորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար

Եվրախորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար

20-10-2020, 14:16 Դիտումներ: Աշխարհ
20 Հոկտեմբեր 2020, 14:16 - NovostiNK
Եվրախորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար


Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Քայլին Եվրամիություն հայց է ներկայացրել դիվանագիտական անձնագրեր ունեցող ադրբեջանցիների համար վիզային սահմանափակումներ մտցնելու մասին, հաղորդում է Greek City Times-ը:

Պատգամավորը կոչ է արել նաեւ գնահատել ԵՄ անվտանգությունն ու հակամարտության գոտուց ԵՄ անօրինական ներգաղթյալների հոսքի մեծացման տեսանելի հնարավորությունը՝ Արցախ Ադրբեջանի ներխուժման փորձից հետո:

Նա հանձնաժողովից պահանջել է Եվրախորհրդարանին տրամադրել լիարժեք զեկույց եւ տեղեկատվություն:

Եվա Քայլին նաեւ կոչ է արել աջակցել Հայաստանին, երկխոսություն սկսել ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման մասին այն դեպքում, երբ երկիրը գտնվում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական հարձակման սպառնալիքի ներքո:

«Պարոն Ալիեւը սրբապիղծ պատերազմ է մղում ԼՂ-ում հայերի դեմ՝ խախտելով 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրն ու անտեսելով միջազգային հանրության երկխոսության կոչերը»,-նշել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS