TOP նոր
» » ՔԿ-ն քննարկում է Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված ՄՔԴ դիմելու հարցը

ՔԿ-ն քննարկում է Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված ՄՔԴ դիմելու հարցը

27-10-2020, 13:03 Դիտումներ: Աշխարհ
27 Հոկտեմբեր 2020, 13:03 - NovostiNK
ՔԿ-ն քննարկում է Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված ՄՔԴ դիմելու հարցը


Քննչական կոմիտեում քննարկվում է Միջազգային քրեական դատարան դիմելու հարցը։ Հոկտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետ կապված իրավական գործընթացներին նվիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՔԿ քրեաիրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Վարդանյանն արձանագրեց, որ քրեական գործեր են հարուցվել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի դեմ ագրեսիայի փաստերով։ Բոլոր փաստերը պարբերաբար փոխանցվում են ՄԻԵԴ, այդ թվում՝ իրադարձությունների տեղազննման արձանագրությունները եւ այնտեղ կատարված լուսանկարները։

«Քննչական կոմիտեում քննարկվում է ՄՔԴ դիմելու հարցը։ Սա քննարկվել է ՔԿ-ում, ուստի եւ խոսում եմ միայն ՔԿ անունից։ Գործընկերների հետ քննարկման արդյունքներով կընդունվի որոշում»,- հայտնեց Վարդանյանը՝ հավելելով, որ Հայաստանը ՄՔԴ անդամ երկիր չէ։

Նշենք, սակայն, որ անգամ այն երկրները, որոնք չեն վավերացրել Հռոմի ստատուտը, կարող են դիմել ՄՔԴ։ Բայց դա կարող է անել ՄԱԿ-ն։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS