TOP նոր
» » Արագչի. Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր առաջարկ է պատրաստել

Արագչի. Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր առաջարկ է պատրաստել

29-10-2020, 14:00 Դիտումներ: Աշխարհ
29 Հոկտեմբեր 2020, 14:00 - NovostiNK
Արագչի. Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր առաջարկ է պատրաստել


Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին, ով այսօր առավոտյան Իրանի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով մեկնել է Մոսկվա՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու եւ ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար, ասել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է մարդասիրական սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա, հաղորդում է «ԻՌՆԱ»-ն:

«ԵԱՀԿ անդամ երկրների խումբը չի կարողացել կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճը վերջին 30 տարվա ընթացքում, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է վերջ դնել Բաքվի եւ Երեւանի միջեւ վեճին տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչը բարդ առաջադրանք է համարվում»,-ասել է նա:

Արագչին հայտարարել է, որ «այդ խմբի որոշ երկրներ ընդհանրապես ներառված չեն տարածաշրջանի կազմում եւ որեւէ կապ չունեն այդ ճգնաժամի հետ, իսկ այդ խմբի անարդյունավետությունն ապացուցվել է գործնականում: ԵԱՀԿ ՄԽ կազմում ներառված ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հեռու են տարածաշրջանից ոչ միայն քաղաքական, այլ նաեւ էմոցիոնալ եւ բարոյական տեսակետից կապված չեն տարածաշրջանի հետ եւ չեն ձգտում ԼՂ-ում խաղաղության հաստատմանը»:

«Մենք առաջարկել ենք առանցքային դեր ունեցող երկրների տարածաշրջանային մոտեցումը, եւ դրա համար Ռուսաստանը տարածաշրջանում կարեւոր երկրներից մեկն է»,-նշել է նա:

«Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի հաստատում, բնակավայրերի եւ քաղաքացիական շրջանների վրա հրաձակումների դադարեցում եւ տեղահանված անձանց վերադարձ իրենց տներ»,-եզրափակել է նա:

Իրանի ԱԳ փոխնախարարը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունն առաջ տանելու համար այցելում է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Թուրքիա: Այցը սկսվել է Բաքվից եւ այսօր՝ ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցությունից հետո, կավարտվի Երեւանում եւ Անկարայում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS