TOP նոր
» » ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին շարունակել առարկայական երկխոսությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին շարունակել առարկայական երկխոսությունը

1-11-2020, 09:18 Դիտումներ: Աշխարհ
1 Նոյեմբեր 2020, 09:18 - NovostiNK
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին շարունակել առարկայական երկխոսությունը


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը ղարաբաղյան հակամարտության գոտում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել, որը համաձայնեցվել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին եւ, այնուհետեւ, հոկտեմեբերի 17-ին՝ Փարիզնում ու հոկտեմբերի 25-ին՝ Վաշինգտոնում: Կոչն արվել է Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը շարունակում է խորին մտահոգություն հայտնել ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնց հետեւանքով շարունակում է տառապել քաղաքացիական բնակչությունը: Նա դատապարտում է բոլոր այդպիսի հարձակումները եւ կրկին հայտարարում, որ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն՝ կողմերը պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգուշություն ռազմական գործողություններ իրականացնելիս քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու համար:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին բարեխղճորեն եւ անհապաղ կատարել կոնկրետ քայլեր, որոնց շուրջ նրանք պայմանավորվածություն են ձեռքբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, ինչպես նաեւ նախորդ պարտավորությունները եւս: Նա կոչ է անում կողմերին շարունակել առարկայական երկխոսությունն ու ակտիվացնել ջանքերը համանախագահների աջակցությամբ հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորման համար»,-նշված է հայտարարության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS