TOP նոր
» » Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար

17-11-2020, 10:53 Դիտումներ: Աշխարհ
17 Նոյեմբեր 2020, 10:53 - NovostiNK
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար


Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ներկայացված դիմումով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS