
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2700 դոլարով վաճառել է իր «հայտնի» կարմիր բաճկոնը, որը կրել է 2017 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մինսկից Բաքու թռչող անձնական ինքնաթիռում:
Նա նշել է, որ վաճառքից ստացված գումարը պատրաստվում է նվիրաբերել Արցախում վիրավորված հայ զինվորներին:
«Գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու համար, և բառացիորեն վաղը մենք այդ գումարը կբաժանենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի միջև: Սա այն փոքր բանն է, որ ես կարող եմ անել»,- նշել է Լապշինը: