TOP նոր
» » ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը

4-12-2020, 13:52 Դիտումներ: Աշխարհ
4 Դեկտեմբեր 2020, 13:52 - NovostiNK
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը


ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը: Այս մասին ասված է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

«Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։ Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության»,- ասված է հաղորդագրությունում:

Արտգործնախարարությունը կարևոր է համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը։

«Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն:

Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ն` Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բանաձև և կոչ արել երկրի կառավարությանը ճանաչել ԱՀ անկախությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS