TOP նոր
» » ՄԱԿ-ի ԳՔ կոչ է արել ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագիրը երկարաձգել

ՄԱԿ-ի ԳՔ կոչ է արել ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագիրը երկարաձգել

23-01-2021, 11:34 Դիտումներ: Աշխարհ
23 Հունվար 2021, 11:34 - NovostiNK
ՄԱԿ-ի ԳՔ կոչ է արել ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագիրը երկարաձգել


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերիշը կոչ է արել Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը հնարավորինս արագ երկարաձգել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, որ նրանք կձգտեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը հինգ տարով երկարացնելու ուղղությամբ»,-ասել է նա: «Գլխավոր քարտուղարը կոչ է անում երկու կողմերին օպերատիվ կերպով գործել պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ ընթացակարգերն իրականացնելու շուրջ մինչեւ փետրվարի 5-ը»,-հավելել է Դյուժարիկը:

ՄԱԿ-ի ղեկավարի ներկայացուցիչը հավելել է, որ «հնգամյա ժամկետը ոչ միայն թույլ կտա երկարաձգել միջուկային զենքի երկու խոշորագույն արսենալների՝ վստահություն ներշնչող վերահսկողության մեխանիզմը, այլ նաեւ ժամանակ կտա սպառազինության շուրջ նոր պայմանավորվածությունները մշակելու համար»:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները կողմ են պայմանագրի երկարացմանը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-ի քաղաքական կամքը պայմանագիրը երկարաձգելու հարցում, սակայն արդյունքը կախված է այդ առաջարկի մանրամասներից, որոնք դեռեւս պետք է քննարկել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS