TOP նոր
» » ԱՄՆ-ը մտադիր Է վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ. AP

ԱՄՆ-ը մտադիր Է վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ. AP

8-02-2021, 10:07 Դիտումներ: Աշխարհ
8 Փետրվար 2021, 10:07 - NovostiNK
ԱՄՆ-ը մտադիր Է վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ. AP


ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում Է վերականգնել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:

Պաշտոնատար անձանց թվից գործակալության աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արդեն օրվա ընթացքում կհայտարարի այն մասին, որ երկիրը «կվերադառնա Ժնեւում գործող այդ կառույց՝ որպես դիտորդ՝ մտադրվելով հասնել» ՄԻԽ-ի «լիարժեք անդամի ընտրության»: Գործակալությունն արձանագրում Է, որ «այս որոշմումը, հավանաբար, կհարուցի» ԱՄՆ-ում «պահապնողական օրենսդիրների, ինչպես նաեւ Իսրայելի պաշտպանությամբ հանդես եկող ուժրի քննադատությունը: Ինչպես նշված Է նյութում, Բայդենի վարչակազմը կարծում Է, որ ՄԻԽ-ը «պետք Է բարենորոգվի», իսկ դրան հասնելու առավել արդյունավետ մեթոդը «փոխգործակցությունն Է նրանց հետ՝ ղեկավարվելով սկզբունքներով»:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ՄԻԽ-ը «կարեւոր ֆորում Է նրանց համար, ովքեր պայքարում են բռնության եւ անարդարության դեմ ամբողջ աշխարհում: Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր Է մասնակցել ՄԻԽ-ի աշխատանքին, որպեսզի «լիակատր չափով իրականացնի դրա ներուժը», նշված Է հրապարակման մեջ: Վաշինգտոնը 2018 թվականին հայտարարել Էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ այդ որոշումը պատճառաբանելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի նկատմամբ կազմակերպության կանխակալ վերաբերմունքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS