TOP նոր
» » Թուրքիան ջանքեր է գործադրում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար

Թուրքիան ջանքեր է գործադրում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար

21-02-2021, 13:37 Դիտումներ: Աշխարհ
21 Փետրվար 2021, 13:37 - NovostiNK
Թուրքիան ջանքեր է գործադրում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար


Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:

Թուրքական կողմից 750 000 դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կազմում գտնվող Defence Industry Technologies ընկերությունը (SSTEK), գրում է Ermenihaber-ը:

«Arnold Porter» ընկերությունը ռազմավարական և իրավական խորհրդատվական ծառայություններ է մատուցելու Թուրքիային ԱՄՆ-ում իրականացվելիք նախաձեռնությունների վերաբերյալ:

Նշվում է, որ Թուրքիայի՝ նման պայմանագիր կնքելու նպատակն այն է, որ ցանկանում է պաշտպանել իր իրավունքները F-35 կործանիչների արտադրության ծրագրում:

ԱՄՆ-ում գրանցված իրավաբանական ընկերության ներկայացուցիչները այցելել են Անկարա գործարքը կնքելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35-ների ծրագրից դուրս թողնելու որոշումը «միակողմանի և անիրավական» է և հավելել, որ իր երկիրը ցանկացած քայլ կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության հարցում:

Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել։
Թուրքիան շարունակում է պնդել, որ չնայած այդ պատժամիջոցներին՝ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS