TOP նոր
» » Թուրքիան սառեցնում է Իտալիայից ուղղաթիռների գնման 70 միլիոն եվրոյի գործընթացը

Թուրքիան սառեցնում է Իտալիայից ուղղաթիռների գնման 70 միլիոն եվրոյի գործընթացը

11-04-2021, 15:53 Դիտումներ: Աշխարհ
11 Ապրիլ 2021, 15:53 - NovostiNK
Թուրքիան սառեցնում է Իտալիայից ուղղաթիռների գնման 70 միլիոն եվրոյի գործընթացը


Դիվանագիտական սկանդալից հետո Թուրքիան կասեցրել է իտալական Leonardo ընկերությունից ուղղաթիռներ գնելու 70 միլիոն եվրոյի գործարքը: «la Repubblica» և «Il Fatto Quotidiano» երկու խոշոր պարբերականների տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Հինգշաբթի օրը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին բնութագրել էր որպես բռնապետ՝ միաժամանակ նշելով նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Դրագին ասել էր նաև, որ ինքը չի կիսում Էրդողանի ոչ պատշաճ պահվածքը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն անընդունելի ու պոպուլիստական է որակել Թուրքիայի նախագահի վերաբերյալ Դրագիի հայտարարությունները, իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իտալիայի դեսպանին կանչել են ԱԳՆ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխանությունները Իտալիայի կառավարությունից պաշտոնական ներողություն են պահանջում և չեն պատրաստվում բավարարվել միայն դիվանագիտական ուղիներով տրված պարզաբանումներով: «Քանի դեռ Հռոմից պատասխաններ չեն ստացվել, Թուրքիայի իշխանությունները սկսել են սպառնալիքի ազդակներ ուղարկել»,-ասվում է «la Repubblica»-ի հրապարակած հոդվածում:

Այս պահին սառեցվել է ուսումնական ուղղաթիռների գնման 70 միլիոն եվրոյի գործարքը, որը պետք է ստորագրվեր առաջիկա օրերին: Նախազգուշացումներ են ստացել նաև իտալական երեք այլ ընկերություններ, այդ թվում`«Ansaldo Energia» խոշոր էներգետիկ ընկերությունը, որը Թուրքիայում էլեկտրակայաններ է կառուցում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS