TOP նոր
» » Մերկելը Պուտինից չի պահանջել դադարեցնել ռազմական ուժեղացումն Ուկրաինայի հետ սահմանին. Պեսկով

Մերկելը Պուտինից չի պահանջել դադարեցնել ռազմական ուժեղացումն Ուկրաինայի հետ սահմանին. Պեսկով

11-04-2021, 16:09 Դիտումներ: Աշխարհ
11 Ապրիլ 2021, 16:09 - NovostiNK
Մերկելը Պուտինից չի պահանջել դադարեցնել ռազմական ուժեղացումն Ուկրաինայի հետ սահմանին. Պեսկով


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ՌԴ-ից չի պահանջել դադարեցնել ռազմական ուժեղացումը Ուկրաինայի հետ սահմանի մոտ, այլ մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ: Այս մասին ՌԱՍՍ-ի փոխանցմամբ՝«Մոսկվա» հաղորդաշարի համար «Ռոսիա-1» հեռուստաալիքում Պավել Զառուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը այն հարցին, թե արդյոք Մերկելը պահանջել է դադարեցնել ռուսական ռազմական ուժեղացումը Արեւելյան Ուկրաինայի շրջանում: «Մերկելն իսկապես ասել է, որ մեզ Եվրոպայում անհանգստացնում է ռուսական զորքերի կենտրոնացումը սահմանների մոտ: Այո, նա դա ասել է, եւ նման մտահոգություն հայտնվել է», - նշել Է Պեսկովը։ Նա հավաստիացրել է, որ «դրան հետեւել են ռուսական պետության ղեկավարի համապատասխան պարզաբանումները»:

Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել ապրիլի 8-ին, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Խոսելով Գերմանիայի կանցլերի մտահոգությանը Ռուսաստանի ղեկավարի պատասխանի մասին՝ Կրեմլի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ի կողքին է գտնվում «մի երկիր, որտեղ ամեն րոպե կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմը»: «Մեր կողքին մի երկիր է, որտեղ մենք չենք բացառում, որ ղեկավարությունը կրկին հնարավոր կհամարի ներքին խնդիրը լուծել ուժային մեթոդներով», - նշեց նա: «Արդյոք դա վտանգավո՞ր է մեզ համար։ Իհարկե, վտանգավոր է։ Մենք պե՞տք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգությունն ապահովելու համար։ Պետք է։ Հենց դա էլ մենք անում ենք», - ընդգծել է Պեսկովը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS