TOP նոր
» » Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի. ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Կիպրոսի խնդրի լուծումը երկու պետություն սկզբունքով

Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի. ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Կիպրոսի խնդրի լուծումը երկու պետություն սկզբունքով

16-04-2021, 11:48 Դիտումներ: Աշխարհ
16 Ապրիլ 2021, 11:48 - NovostiNK
Ռուսաստանն ընդդեմ Թուրքիայի. ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Կիպրոսի խնդրի լուծումը երկու պետություն սկզբունքով


Ռուսաստանն անթույլատրելի է համարում որոշ երկրների ազդակները՝ Կիպրոսի հիմնախնդիրը երկու պետություն սկզբունքի հիման վրա լուծելու հնարավորության մասին ազդակները: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Որոշ մայրաքաղաքներից համառ ազդանշանները, որոնք ուղղված են բանակցությունների առկա հիմքերը դաշնայինից երկու պետության մոդելի ճշգրտմանը, անընդունելի են: Գործընթացի հիմնական պարամետրերի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն ՄԱԿ-ի համաձայնությամբ: Կարգավորման կարևոր ասպեկտը մենք դիտարկում ենք կղզու աստիճանական ապառազմականացումը, արտաքին երաշխիքների հնացած համակարգի փոխարինումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքներով», - ասել է Զախարովան։

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է դրսից կարգավորման «պատրաստի բաղադրատոմսերին» և ժամկետներ պարտադրելուն, Կիպրոսի համայնքները պետք է որոշեն իրենց ապագան:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք շարունակում ենք պաշտպանել կղզու բոլոր բնակիչների օգտին համապարփակ, արդար և կենսունակ կարգավորումը` համաձայն ընդհանուր ընդունված իրավական դաշտի, որը ենթադրում է երկհամայնքային ֆեդերացիայի ստեղծում կղզում՝ մեկ միջազգային իրավասուբեյեկտայնությամբ, ինքնիշխանությամբ ու քաղաքացիությամբ», - ասել է դիվանագետը:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Կիպրոսի կարգավորման վերաբերյալ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է անցկացնել Ժնևում ապրիլի 27-29-ին, և դրական է գնահատում կողմերի պատրաստակամությունը մասնակցել դրան:

Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանվել է այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժեց կղզու հյուսիսային մասը 1974 թվականին՝ ի պատասխան հեղաշրջման, որը փորձում էր կղզին Հունաստանին միացնել:

Կիպրոսի Հանրապետությունը, որը միջազգայնորեն ճանաչված միակ պետությունն է և Եվրամիության անդամ է, իր լիազորություններն իրականացնում է ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտու հարավում գտնվող կղզու երկու երրորդի նկատմամբ:

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը միջազգային ճանաչում է ստացել միայն Անկարայի կողմից, վերահսկում է կղզու հյուսիսային մասը, որտեղ տեղակայված են շուրջ 30,000 թուրք զինվորներ:

Հոկտեմբերի 18-ին Հյուսիսային Կիպրոսում աջակողմյան ազգայնական Էրսին Թաթարի նախագահ ընտրվելը կարող է փոխել իրավիճակը։ Ի տարբերություն իր նախորդ Մուստաֆա Ակինչիի, որը կողմ էր վերամիավորմանը, Թաթարը պաշտպանում է երկու պետության լուծումը:

Կիպրոսում «երկու պետություն» լուծումը առաջ է տանում Թուրքիան ու Էրդողանը, որը նախորդ տարվա վերջին Հյուսիսային Կիպրոս այց կատարեց։ Հունաստանն էլ պնդում է, որ չի լինելու երկու պետության լուծում Կիպրոսում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS