TOP նոր
» » Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Ռուսաստանի կողմից եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանում

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Ռուսաստանի կողմից եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանում

2-05-2021, 08:42 Դիտումներ: Աշխարհ
2 Մայիս 2021, 08:42 - NovostiNK
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Ռուսաստանի կողմից եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանում


Ֆրանսիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը դատապարտել է Ռուսաստանի կողմից եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ պատասխան պատժամիջոցների սահմանումը եւ լարվածությունը նվազեցնելու կոչ է արել, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես վճռականորեն դատապարտում եմ Ռուսաստանի կողմից եվրոպական մի քանի պաշտոնյաների, այդ թվում` պատգամավոր Ժակ Մերի նկատմամբ ձեռնարկված միջոցառումները: Ես իմ համերաշխությունն եմ հայտնում նրանց: Մենք Ռուսաստանից ակնկալում ենք պատասխանատու վարքագիծ, ինչը անհրաժեշտ է ներկայիս լարվածությունը թուլացնելու համար»,- նշել է նա:

Ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը հայտարարել էր, որ զարմացած է այս միջոցից, որը հաջորդել է ի պատասխան Եվրամիության որոշմանը: Նա հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը, որի Խորհրդարանական վեհաժողովում ինքը ներկայացնում է Ֆրանսիան, «պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ»: Պատգամավորն ընդգծել է, որ Մոսկվայի կողմից նման քայլը «ազդեցություն չի ունենա հետաքննության վրա», որն ինքը իրականացնում է Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկու զեկույց պատրաստելու շրջանակներում:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS