TOP նոր
» » Մեխիկոյում կամրջի փլուզման պահի կադրերը հայտնվել են համացանցում

Մեխիկոյում կամրջի փլուզման պահի կադրերը հայտնվել են համացանցում

4-05-2021, 12:22 Դիտումներ: Աշխարհ
4 Մայիս 2021, 12:22 - NovostiNK
Մեխիկոյում կամրջի փլուզման պահի կադրերը հայտնվել են համացանցում


Մեխիկոյում մետրոկամրջի՝ գնացքով ընկնելու պահը հայտնվել է համացանցում: Միջադեպի կադրերը, որի արդյունքում զոհվել է 20 մարդ, հրապարակվել են Twitter-ի Diario 24 Horas էջին, փոխանցում է «Գազետա»-ն:

Ըստ վերջին տվյալների՝ հաստատվել է 20 մարդու մահը, 49 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ, հայտնում է Milenio-ն:

Համացանցում տեղադրված կադրերը նկարահանվել են գաղտնի տեսահսկման տեսախցիկով: Դրանցում կարելի է տեսնել, թե ինչպես է գնացքն ընկնում կամրջի տակով ընթացող ավտոմեքենաների վրա:

Փլուզումը տեղի էր ունեցել մայիսի 4-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06:25-ին, Մեխիկոյի հարավ-արեւելքում, «Օլիվոս» եւ «Տեսոնկո» կայարաններից ոչ հեռու: Արտակարգ իրավիճակների ծառայությունները վթարի վայրում են, վթարի պատճառները պարզվում են:

Զոհերի թվում անչափահասներ կան: Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը նաեւ հավելել է, որ մետրոյի կամրջի փլուզման հետեւանքով յոթ տուժածների վիճակը ծանր է:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS