TOP նոր
» » Չինական ավիատիեզերական սարքը բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա

Չինական ավիատիեզերական սարքը բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա

15-05-2021, 11:56 Դիտումներ: Աշխարհ
15 Մայիս 2021, 11:56 - NovostiNK
Չինական ավիատիեզերական սարքը բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա


Չինական «Տյանվեն» անօդաչու ավիատիեզերական սարքը մայիսի 15-ին բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters-ը՝ արձանագրելով, որ այդպիսով Չինաստանը դարձավ երկրորդ երկիրը՝ Միացյալ Նահանգներից հետո, որը վայրէջք կատարեց Կարմիր մոլորակի վրա:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այս առնչությամբ շնորհավորական ուղերձ է հղել բոլոր այն անձանց, ովքեր ներգրավված են եղել առաքելության մեջ:

«Դուք չվախեցած մարտահրավերից, ցուցաբերեցիք գերազանցություն և մեզ դասեցիք մոլորակների հետազոտությունների առաջատար երկրների շարքերում»,- նշել է նախագահը:

Սարքը Մարսի վրա ուսումնասիրելու է մոլորակի մթնոլորտն ու մակերևույթը, փորձելու է գտնել ջրի կամ սառույցի հետքեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS