TOP նոր
» » Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչները կմասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը

Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչները կմասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը

16-05-2021, 12:12 Դիտումներ: Աշխարհ
16 Մայիս 2021, 12:12 - NovostiNK
Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչները կմասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ հանդիպմանը


Իսրայելի, Պաղեստինի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ելույթ կունենան այսօր՝ մայիսի 16-ին՝ տարածաշրջանում էսկալացիայի վերաբերյալ Անվտանգության Խորհրդի բաց նիստի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրներին:

«Նիստի ժամանակ ԱԽ անդամ 15 երկրներից վաղը կմասնակցեն Պաղեստինի, Իսրայելի, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Հորդանանի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները»,-նշել է գործակալության զրուցակիցը: Շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է լրագրողներին, որ հանդիպման ժամանակ ելույթ կունենա կազմակերպության ղեկավարը:

Դա պաղեստինա-իսրայելյան հարցով շաբաթվա ընթացքում ԱԽ երրորդ նիստն է, սակայն առաջին անգամ կանցկացվի բաց ձեւաչափով եւ հակամարտության կողմերի մասնակցությամբ: ԱԽ նախորդ հանդիպումների ընթացքում ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով չէր հաջողվել մշակել ապաէսկալացիայի կոչ անող միասնական հայտարարություն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS