TOP նոր
» » Բայդենը և Էրդողանը հաջորդ շաբաթ կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Բայդենը և Էրդողանը հաջորդ շաբաթ կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

8-06-2021, 09:06 Դիտումներ: Աշխարհ
8 Հունիս 2021, 09:06 - NovostiNK
Բայդենը և Էրդողանը հաջորդ շաբաթ կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը


Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ներառված է այն հարցերի ցանկում, որոնք Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկելու են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված իրենց հանդիպման ընթացքում:

«Երկու առաջնորդները կունենան լայն և ընդգրկուն օրակարգ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպիսին են՝ Արևելյան Միջերկրականը, Սիրիան, Իրանը, Լեռնային Ղարաբաղը», - երեկ կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ Բայդենը լավ է ճանաչում Էրդողանին, և երկու երկրների ղեկավարները հույս ունեն օգտագործել այս հնարավորությունը՝ անդրադառնալու հարաբերությունների բոլոր կողմերին:

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Բրյուսելում կանցկացվի հունիսի 14-ին։


Աղբյուրը՝ azatutyun

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS