TOP նոր
» » Իսրայելն ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ

Իսրայելն ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ

9-06-2021, 11:15 Դիտումներ: Աշխարհ
9 Հունիս 2021, 11:15 - NovostiNK
Իսրայելն ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ


Իսրայելական ինքնաթիռները լույս հունիսի 9-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել են սիրիական պաշտոնական ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ենթադրվում Է, որ իսրայելական ավիացիան գործել Է Լիբանանի օդային տարածքից: Այն, թե ինչն Է եղել հարվածների թիրախը, դեռ չի հաղորդվում: Իսրայելական կողմը, ինչպես դա լինում Է նմանօրինակ դեպքերի մեծամասնության ժամանակ, չի մեկնաբանում սիրիական կողմի այս հաղորդագրությունները: Իսրայելի ռազմաօդային ուժերը կանոնավորապես հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքի ուղղությամբ: Սովորաբար թիրախ են հանդիսանում այն օբյեկտները, որոնք կապ ունեն Դամասկոսին օգնող «Հըզբոլլահ» շարժման մարտիկների կամ Իրանի եւ Սիրիայում գտնվող նրա ռազմական խորհրդականների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS