TOP նոր
» » Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները

Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները

17-06-2021, 08:05 Դիտումներ: Աշխարհ
17 Հունիս 2021, 08:05 - NovostiNK
Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցությունները լավ են անցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինը այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:

«Մոտավորապես, հավանաբար, բոլորին հայտնի են թեմաները՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին», - ասել է Պուտինը:

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի նեղ եւ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS