TOP նոր
» » Ինչ է որոշվել Բայդեն-Պուտին հանդիպմանը Արցախի հարցում

Ինչ է որոշվել Բայդեն-Պուտին հանդիպմանը Արցախի հարցում

18-06-2021, 08:42 Դիտումներ: Աշխարհ
18 Հունիս 2021, 08:42 - NovostiNK
Ինչ է որոշվել Բայդեն-Պուտին հանդիպմանը Արցախի հարցում


«Դուք չեք սխալվում, երբ ասում եք, որ Բայդենն արդեն տվել է Պուտինին այն, ինչ նա ուզում է՝ լեգիտիմությունը, համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների նախագահի հետ միասին կանգնելու հնարավորություն», ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինի հետ հանդիպումից հետո։

Ռուսաստանի հակաամերիկյան հռետորաբանությունը քարոզչական հնարք է․ իրականության մեջ Ռուսաստանին, անձամբ Պուտինին լեգիտիմություն կարող է տալ միայն ԱՄՆ-ն։ Հակաամերիկյան հռետորաբանությունը նաեւ երեսպաշտության ահռելի բաղադրիչ ունի, եթե ամբողջությամբ երեսպաշտություն չէ․ ԱՄՆ-ում է պահվում այսպես կոչված «ռուսական տրիլիոնը»՝ Պուտինի իշխանության տարիներին նրա շրջապատի կողմից երկրից դուրս բերված 2-3 տրիլիոն դոլարը։ Ռուսաստանի հատկապես ռազմարդյունաբերական համալիրը կախված է ամերիկյան տեխնոլոգիաներից, եւ այս ոլորտում պատժամիջոցները զգալի հարված են երկրի անվտանգային համակարգին։

Ինչ գին ունի Պուտինին տված լեգիտիմությունը, անձնականից բացի։ Այս պարագային մեզ հետաքրքիր է Հայաստանի դեմ Ռուսաստանի նախաձեռնած ու ընթացքի մեջ գտնվող պլանը, այսպես կոչված եռակողմ փաթեթը։ Ռուսաստանը թուրքերի հետ միասին փորձում է լեգիտիմացնել այն, ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը համառորեն չեն ընդունում այն, պնդելով, որ Արցախի հարցը, այդ թվում կարգավիճակը, լուծված չէ, եւ անհրաժեշտ է քաղաքական կարգավորում Մինսկի խմբի շրջանակում։

Բայդեն-Էրդողան եւ Բայդեն-Պուտին հանդիպումների կապակցությամբ Բաքվում հիստերիայի հերթական ալիքն է բարձրացել։ Ընդհանրապես, Արեւմուտքի դիրքորոշման ֆոնին Հայաստանից հնչած նույնիսկ կիսատ-պռատ հայտարարությունները դեօկուպացիայի ու կարգավիճակի մասին հիստերիա են առաջացնում Բաքվում, դրան զուգահեռ՝ հղումներ Ռուսաստանի աջակցությանը, որը թույլ չի տա նման զարգացումներ, քանի որ տարածաշրջանում ամեն ինչ կատարվում է Ռուսաստան-Թուրքիա համաձայնություններով։ Նման վերջին դեպքը Շուշի Էրդողանի այցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն էր, եւ Բաքվի արձագանքներում նույնիսկ կասկած էր հայտնվում ԼՂԻՄ-ի պատկանելության հարցում։

Բայդեն-Պուտին հանդիպմանը քննարկվել է հակամարտությունների թեման, այդ թվում՝ Արցախի հարցը։ Դատելով Բաքվի արձագանքներից, այստեղ անհանգիստ են՝ Բայդենը կլեգիտիմացնի՞ ռուս-թուրքական համաձայնությունները, թե Պուտինին անձնապես լեգիտիմություն շնորհելով՝ նրան կվերադարձնեն նաեւ միջազգային լեգիտիմ ձեւաչափեր։ Առաջիկա օրերին թերեւս ամեն ինչ պարզ կդառնա։


Աղբյուրը՝ lragir

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS