TOP նոր
» » Մակրոնը ԵՄ-ին հորդորել է Ռուսաստանի հետ հարաբերություններում ընդհանուր կանոններ մշակել

Մակրոնը ԵՄ-ին հորդորել է Ռուսաստանի հետ հարաբերություններում ընդհանուր կանոններ մշակել

19-06-2021, 07:58 Դիտումներ: Աշխարհ
19 Հունիս 2021, 07:58 - NovostiNK
Մակրոնը ԵՄ-ին հորդորել է Ռուսաստանի հետ հարաբերություններում ընդհանուր կանոններ մշակել


ԵՄ-ն պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդհանուր կանոններ մշակի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք կվերադառնանք Ռուսաստանի թեմային, որպեսզի քննարկենք մեր հարեւանի հետ հարաբերություններում ընդհանուր կանոնները եւ նախանշենք համագործակցության մոտեցումները: Մենք պարբերաբար բախվում ենք սադրանքների, նոր կոնֆլիկտայնության հետ, սակայն պետք է գիտակցենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ընդհանուր կանոններ մշակելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Մակրոնը Բեռլինում բանակցություններից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «պահանջկոտ երկխոսության» կարիք ունի` Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS